«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրեց իր նորեկին՝ Ալեքս Վիդալին
«Սևիլյայից» «Բարսելոնա» տեղափոխված կիսապաշտպան Ալեքս Վիդալը այսօր պաշտոնապես ներկայացվել է՝ որպես կատալոնական թիմի խաղացող:
Վիդալը լրագրողների ներկայացել է կատալոնական ակումբի համազգեստով:
Նշենք, որ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, սակայն «Բարսելոնայի» կազմում կարող է խաղալ միայն 2016թ. հունվարից, երբ կավարտվի թիմի վրա դրված տրանսֆերային արգելքը: