211652_close_icon
views-count10621 դիտում article-date 19:56 14-05-2014

Հաղթանակ կամրջի վրա բախվել են «Նիվա»-ներն ու BMW X6-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Արգիշտի փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհահատվածում, Հաղթանակ կամրջի վրա բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ 22-ամյա Միքայել Գասպարյանի վարած BMW X6 մակնիշի 34 DT 202 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 65-ամյա Նվեր Սարգսյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 17 ԼԼ 596 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ 30-ամյա Հունան Գարանյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 90 VV 880 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ նույն գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վրեժ Ջուլհակյանի կողնմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր