211652_close_icon
views-count19574 դիտում article-date 10:20 14-05-2014

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Նահապետավան գյուղի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 13-ին, Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա: Նշված վայր են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը և դատաբժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը տղամարդ է և նրա մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր