211652_close_icon
views-count1350 դիտում article-date 10:12 14-05-2014

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում այսօր ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` ինտենսիվ, 15-18-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 4-6 աստիճանով, 15-17-ին նունքան կբարձրանա: [img]/ups/images/0421436001400046872904076.jpg[/img] Երևանում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-18-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: [img]/ups/images/0479969001400046902121680.jpg[/img]

Նմանատիպ նյութեր