Շառլ Ազնավուրը Հայաստանում է. armenpress.am
Աշխարհահռչակ երգահան-շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան:
«[url=http://armenpress.am/arm/news/761341/sharl-aznavury-hayastanum-e.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 12-ին Երևանում սպասվում է աշխարհահռչակ շանսոնյեի համերգը Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների` Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Նախագահները ներկա կգտնվեն Ազնավուրի համերգին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://armenpress.am/arm/news/761341/sharl-aznavury-hayastanum-e.html]կայքում[/url]: