ArtFest՝ ինքնաարտահայտվելու հնարավորություն սկսնակներին. տեսանյութ
Փառատոնի մասնակիցները 16-35 տարեկան երիտասարդներ են: Մասնակցում են արվեստի տարբեր ճյուղերի 200 սկսնակներ, որոնք առաջին անգամ են ներկայացնում իրենց տաղանդը: Փառատոնի գլխավոր նպատակն է ինքնարտահայտվելու հնարավորություն տալ սկսնակներին: ArtFest-ը Երևանում անցկացվում է 2-րդ անգամ: Հայտատուների թիվը նախորդ փառատոնի համեմատ ավելացել է 20-ով, իսկ մասնակիցների թիվը մոտ 50-ով:
Փառատոնի հաղթողներին շնորհվելու են մրցանակներ` ոսկե արծաթե և բրոնզե մեդալներ: Կա նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է կինոռեժիսորներին: Նրանց տրամադրվում է տեխնիկա՝ ֆիլմ նկարահանելու համար: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 22-ը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27691]armnewstv.am [/url]