Վանաձորցիները սկսել են հաց քիչ ուտել. տեսանյութ
Վանաձորում տասն օր է hացը թանկացել է 10-ից 20 դրամ, մինչդեռ ոչ էլեկտրաէներգիայի, ոչ ալյուրի, ոչ էլ գազի գներն այդ նույն շրջանում չեն աճել: Վանաձորցիները դժգոհում են հատկապես այն պատճառով, որ միայն Վանաձորի հաց արտադրողներն են թանկացրել հացը:
Խանութներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հացը քիչ է սպառվում: Օրինակ՝ անհատ ձեռներեց Սաթենիկ Հովսեփյանը թանկացումից հետո օրը 30 հաց պակաս է վաճառում:
Գրեթե բոլոր արտադրամասերում փակ դռների հանդիպեցինք: Սակայն կադրից դուրս տնօրենները թանկացումը հիմնավորում են հետևյալ կերպ. ամիսներ առաջ, երբ ամբողջ հանրապետությունում ալյուրը թանկացավ, թանկացավ նաև հացը, մինչդեռ Վանաձորում գները մնացին նույնը հացինը նույնպես: Հիմա չթանկացնել չեն կարող. վնասով են աշխատում:
Հացի գնի բարձրացումից չի խուսափել Վանաձորի և ոչ մի խանութ, իսկ մարզի մյուս համայնքներում հացի համար վճարում են նախկինի չափ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27664]armnewstv.am [/url]