Յուրա Մովսիսյանի գոլը՝ ՌՊԼ-ի տասնամյակի լավագույն գնդակի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է լիգայի՝ տասնամյակի լավագույն գոլի թեկնածուներին:
«Տասնամյակի լավագույն գոլի հեղինակ» տիտղոսի համար եզրափակիչ քվեարկությունում ընդգրկվել են Յուրա Մովսիսյանը, Ալան Ձագոևը, Աբլայ Մբենգը, Իվելին Պոպովը, Լուկա Ջորջևիչը, Հալկը, Ֆերնանդոն և Սեյդու Դումբիան:
Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլը խփել է Կազանի «Ռուբինին»՝ 2015/2016 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ հենց այսօր Յուրա Մովսիսյանը [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/01/1177828/]հայտարարեց[/url] մարզական կարիերան ավարտելու մասին։