211652_close_icon
views-count2031 դիտում article-date 16:43 10-05-2014

Հակառակորդը վերջին 6 օրում 3000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որոնց ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել պահպանել լիարժեք վերահսկողություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր