Գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ և կարճ ժամանակով։ Աժ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, և պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո։ Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, և ավելի մնալ մի քանի օր։
Այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաև խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ընդհանրապես չմեկնեն։
Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. ԱԺ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի և օրապահիկի գումար տալ պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։