211652_close_icon
views-count1736 դիտում article-date 09:10 09-05-2014

Ուորլիքի հայտարարության մեջ իրական վտանգներ կան. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Այն, որ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ներկա փուլի իր առանձնահատկությունները ներկայացրեց կարծես թե Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից իր հասցեին հնչեցրած սուր, դիվանագիտական առումով նույնիսկ ոչ կոռեկտ բանաձևումներին ի պատասխան՝ ուշադրության արժանի հանգամանք է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի նրբերանգները»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցիչ Ջեյմա Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորման վեց կետանոց առաջարկներին: Ի դեպ, դրանց հետևեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Քանի որ Ուորլիքն ինքն էլ փաստեց, որ դա իր տեսակետն է և համաձայնեցված չէ խմբի մյուս համանախագահների հետ, հետևաբար, պետք է ենթադրել, որ դրանք ԱՄՆ-ի մոտեցումներն են: Թեպետ ամերիկացի համանախագահի վեց առանձնացրած կետերն, ըստ էության ծաղկաքաղ են «մադրիդյան սկզբունքներերից», այն էլ հաջորդականություն չենթադրող շարադրանք են, հայտարարություններ, որոնք քանիցս արված են համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից՝ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման սկզբուների համատեղում, այնուհանդերձ Խոսրով Հարությունյանը նկատում է. «Սատանան մանրուքների մեջ է»»: Մանրամասները կարդցեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր