211652_close_icon

Մայիսի 13-ին Աջափնյակի որոշ հասցեներում ջուր չի լինի

views-count1861 դիտում article-date 17:20 08-05-2014
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 23, 25, 27, 29, 31 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր