211652_close_icon
views-count962 դիտում article-date 13:43 08-05-2014

Թմրամիջոց` բջջայինում

Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին: Նրա բջջային հեռախոսի մարտկոցի և կափարիչի արանքում հայտնաբերվել է ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված 0,05 գ կշռով շագանակագույն զանգված, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով` 18 սմ ընդհանուր երկարությամբ, 8,5 սմ շեղբով ծալովի դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր