211652_close_icon
views-count965 դիտում article-date 11:51 08-05-2014

Հիմնանորոգվում են մայրաքաղաքի գրադարանները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով այս տարի հիմնանորոգվելու է մայրաքաղաքի 12 գրադարան: Աշխատանքների իրականացման համար հայտարարված համապատասխան մրցույթի անցկացումից հետո արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները: Գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի ամբողջությամբ կփոխվեն դռներն ու պատուհանները, կվերանորոգվեն և կկահավորվեն նաև սանհանգույցները: Նշենք, որ նախորդ տարվա ծրագրերով ամբողջությամբ լուծվել էր քաղաքապետարանի ենթակայության գրադարանների ջեռուցման ապահովման հարցը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր