Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Պրիմերայի 37-րդ տուրում «Բարսելոնայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/17/53260/]խաղից[/url] հետո (0:1) կատալոնացիներին շնորհավորել է՝ Իսպանիայի չեմպիոն դառնալու առթիվ:
«Նախևառաջ, ես շնորհավորում եմ արժանի չեմպիոններին: Նրան արժանի էին: Երկրպագուները կարող են տարբեր կերպ արձագանքել: Ես ծափահարություններով են շնորհավորում չեմպիոններին:
Նրանց համար լավ ստացվեց. նվաճել չեմպիոնի կոչումը այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում դա չկարողացան անել: Մենք պարտվեցինք Մեսիի հանճարին:
Մենք շարունակում ենք «Վալենսիային» գերազանցել երեք միավորով: 50 տարվա ընթացքում մենք երկու չեմպիոնական տիտղոս են նվաճել և ձգտելու ենք ավելին անել: Սպասենք, մրցաշրջանի ավարտին՝ այն գնահատելու համար: Ինչպես դպրոցում», ասել է Սիմեոնեն: