ԵՄ֊ը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ֊ի դեմ
ԵԽ ներկայացուցիչ Հերման Վան Ռոմփեյը կոչ է արել Ռուսաստանին չաջակցել Ուկրաինայի ճգնաժամի խորացմանը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Եթե Մոսկվան չհետևի այդ հորդորին, Եվրամիությունը, ըստ ԵԽ ղեկավարի խոսքերի՝ պատրաստ է Ռուսաստանի նակտմամբ մի շարք նոր պատժամիջոցներ սահմանել։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին զերծ մնալ Ուկրաինայի իրավիճակի հետագա սրացումների քայլերից, և դրա փոխարեն փորձել ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհներով»,֊ Բրյուսելում Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբե հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հերման Վան Ռոմփեյը։