211652_close_icon

ՀՀԿ խմբակցությունը նոր ղեկավար և քարտուղար ունի

views-count2938 դիտում article-date 12:49 07-05-2014
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը նիստ էր հրավիրել, որի ընթացքում ընտրվեցին խմբակցության նոր ղեկավար և քարտուղար: Նշված պաշտոններում համապատասխանաբար ընտրվել են Վահրամ Բաղդասարյանը և Գագիկ Մելիքյանը: Վերջինս շաբաթներ առաջ է ստացել պատգամավորական մանդատ: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոնները թափուր էին մնացել Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ և Հովհաննես Սահակյանի՝ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո:

Նմանատիպ նյութեր