Իրանը և ԱԷՄԳ-ն համաձայնության են եկել Արաքիի միջուկային ռեակտորի հարցում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իրանի Արաքիի միջուկային ռեակտորում մոնիթորինգ անցկացնելու շուրջ համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
ԱԷՄԳ-ի տնօրենի տեղակալ Մասսիմո Ապարոյի խոսքով՝ 7 կետերից բաղկացած համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը վերաբերում է Արաքիի ծանր ջրի գործարանին: