Իրանը Արաքիի միջուկային ռեակտորում վերակառուցման աշխատանքներ է սկսել
Իրանի Արաքիի միջուկային գործարանում վերակառուցման աշխատանքներ են սկսվել: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նրա խոսքով՝ վերակառուցումն իրականացնում են իրանցի մասնագետները, միաժամանակ ստուգում հնարավոր դիվերսիան հայտնաբերող սարքերի աշխատանքը:
«Մենք երկրի ԱԳ նախարարությունում խորհրդակցություն ենք անցկացրել, որի ժամանակ քննարկվել են գործարանի վերակառուցման հետ կապված տեխնիկական հարցեր»,-ասել է Սալեհին և հավելել, որ այդ հարցերը կբարձրաձայնվեն նաև Իրանի և «վեցյակի» հետ մոտ ապագայում տարվելիք բանակցություններում:
Հիշեցնենք, որ Իրանը, ըստ Ժնևյան համաձայնագրի, պետք է դադարեցներ Արաքիի ռեակտորի աշխատանքը: