Ֆելիպե Լուիսը որակազրկվել է 3 խաղով` Մեսիի դեմ կոպիտ խախտման համար. տեսանյութ
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը որակազրկվել է 3 խաղով: Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել` քննարկելով «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպման (2:1) այն դրվագը, որտեղ Ֆելիպե Լուիսը կոպիտ խաղաց Լիոնել Մեսիի դեմ:
Լուիսը բաց կթողնի «Էյբարի», «Խետաֆեի» և «Վիլյառեալի» հետ հանդիպումները, սակայն կվերադառնա «Ռեալի» խաղից առաջ: