Դավիդ Լուիսը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»
Լոնդոնի «Չելսի»-ին ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստային, ում տրանսֆերի համար իսպանական ակումբը պահանջում է 50 մլն եվրո:
L’Equipe պարբերականը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է վճարել գումարի կեսը և գործարքի մեջ ներառել թիմի պաշտպան Դավիդ Լուիսին:
27-ամյա պաշտպանը ունակ է հանդես գալ կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքերում: Նախկինում նշվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը: