211652_close_icon
views-count1269 դիտում article-date 17:57 06-05-2014

Վաղը կորոշվի` Հովհաննես Սահակյանը կմնա՞ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ

Մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրված: Նիստի ընթացքում քննարկվելու է ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարցը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ կհրաժարվի խմբակցության քարտուղարի պաշտոնից: «Ինչպես գիտեք, ես ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահն եմ եւ այդ 2 պաշտոնները միասին համատեղել դժվար կլինի: Խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ բավականին բարդ եւ ծանր աշխատանք է»,- հիմնավորեց Հովհաննես Սահակյանը:

Նմանատիպ նյութեր