Մոտակա օրերին վան Գալը կնշանակվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մոտակա օրերին կնշանակվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է The Guardian-ը: Կողմերը արդեն փոխհամաձայեցրել են պայմանագրի պայմանները: Այդպիսով հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ղեկը կստանձնի հաջորդ մրցաշրջանից, քանի որ ներկայումս Հոլանդիայի հավաքականի հետ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Վան Գալի մարզչական շտաբում կընդգրկվի նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգգզը: Նախկինում հոլանդացին չէր ցանկանում համագործակցել ուելսցի խաղացողի հետ, սակայն հետագայում համաձայնվել է առաջարկված պայմաններին: