211652_close_icon

Վերանորոգվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը

views-count1662 դիտում article-date 11:19 06-05-2014
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման նախորդ տարիներին մեկնարկած ծրագիրը շարունակվում է նաև այս տարի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականին ևս գործընթացին կցուցաբերվի համալիր մոտեցում: Կնորոգվեն ոչ թե միայն շենքերի մուտքերը, այլև շքամուտքերն ամբողջությամբ: Քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն եռակողմ ծրագրի արդյունքում նորոգված շքամուտքերի թիվը մինչև տարեվերջ կավելանա ևս 727-ով: Ներկայում ծրագրում ներառված նորոգման ենթակա շքամուտքերից 57- ում աշխատանքներն ավարտվել են, 76-ում` ընթացքի մեջ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր