211652_close_icon
views-count943 դիտում article-date 18:12 05-05-2014

Առողջապահության նորանշանակ նախարարարը ստացել է Վեհափառի հայրապետական օրհնությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, ով բարձր է գնահատել Արմեն Մուրադյանի ներդրումը «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունն է տվել` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում: Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և գործընկերներին բարեմաղթանքների համար։

Նմանատիպ նյութեր