211652_close_icon
views-count8632 դիտում article-date 17:21 05-05-2014

Ադրբեջանում Մամիկոն Խոջոյանին ինչ-որ բան են ներարկել, ինչի հետևանքով նա օր-օրի ուռչում է

Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին գերության ընթացքում ինչ-որ բան են ներարկել, որ օր-օրի ուռչում և գիրանում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Նրա խոսքով, հայրը, թեեւ մարտի 19-ին է վիրահատվել, բայց մինչեւ հիմա տանն անկողնային վիճակում է: Հիմա ընդհանրապես հարազատներին չի ճանաչում, ոչինչ չի խոսում: «Միայն ինչ ասում ենք, կրկնում է: Ամեն օր գնում եմ տեսնելու, լացելով հետ եմ գալիս»,- լացակումաց ասաց դուստրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Մինչ այդ Հ. Խոջոյանը տեղեկացրել էր, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:

Նմանատիպ նյութեր