Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը իրանական նավի վրա
Այսօր առավոտյան ծովահենները 7 նավակներով փորձել են գրավել իրանական առևտրային նավը, սակայն հարձակումը կանխել է Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմը:
Այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Սիյավուշ Ժարրեհը: Վերջինիս խոսքով՝ հարձակման հետևանքով նավի մի հատվածը վնասվել է:
Նշենք, որ Իրանը Ադենի ծովածոցում ծովահենների դեմ աշխատանքներ է իրականացնում 208 թվականի նոյեմբերից, րեբ սոմալիական ծովահենները Եմենի ջրերում գրոհեցին իրանական MV Delight բեռնատար նավը և գրավեցին այն՝ սպանելով նավի անձնակազմի բոլոր անդամներին: