Ստամբուլում ազատ են արձակել մայիսմեկյան շքերթի 211 ձերբակալված մասնակիցներից 173-ին
Ստամբուլի ոստիկանությունն ազատ է արձակել մայիսմեկյան շքերթի ձերբակալված 173 անձանց: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ընդհանուր հաշվով այդ օրը ոստիկանությունը ձերբակալել էր 211 քաղաքացու, իսկ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում տուժել էր 90 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 13 աշխատակից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արգելել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շքերթի անցկացումը, սակայն, չնայած արգելքին և նախազգուշացմանը, այդ հրապարակը եղել է բազմամարդ: Շքերթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ էր կիրառել: