1837 դիտում
21:24 04-05-2014
Ծիծաղը հիշողությունը բարելավող լավագույն տարբերակներից է
Դրական տրամադրությունը թույլ է տալիս նվազեցնել սթրեսի ընդհանուր մակարդակը, որն բացասականորեն է ազդում ուղեղում տեղեկատվության պահպանման վրա:
Կալիֆորնիայի Լոմա Լինդա համալսարանի գիտնականներն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 20 առողջ տարեցներից բաղկացած խմբին 20 րոպե տևողության զվարճալի տեսանյութ են ցուցադրել: Տարեցների մյուս խումբը, որը բաղկացած էր նույնպես 20 առողջ մարդկանցից, այդ 20 րոպեների ընթացքում ոչինչ չէր անում, այլ սպասում էր ֆիլմի ցուցադրության իր հերթին:
Դրանից հետո երկու խմբերի մասնակիցները հիշողության թեստ են հանձնել և թքի նմուշներ, որոնց մեջ պետք է որոշվեին սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Պարզվել է, որ տեսանյութը դիտած տարեցների հիշողությունն ավելի լավ է, քան այն տարեցների հիշողությունը, ովքեր այդ ընթացքում ոչնչով չեն զբաղվել:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ծիծաղը բարձրացնում է օրգանիզմում էնդորֆինի մակարդակը, իսկ դրա արդյունքում ուղեղ են հասնում ուրախության զգացողությունն ապահովող ավելի շատ դոպամին հորմոններ: Վերջիններս բերում են ուղեղային ալիքների ակտիվության փոփոխություն՝ լավացնելով հիշողությունը:
Նմանատիպ նյութեր
4996 դիտում
17:15 10-03-2015
ԱՄՆ-ում հայաստանցի երիտասարդը կյանքը բարելավող նոր սարք է հորինել.168.am. լուսանկարներ
1456 դիտում
10:53 26-06-2015
Տարբերակներից մեկը՝ ՀԷՑ-ի ազգայնացումը, միանգամայն նորմալ լուծում է. Առավոտ
2998 դիտում
16:10 25-01-2017
2017 թ-ի հունվարի 1-ից հարկային միջավայրը բարելավող օրենսդրական մի շարք փոփոխություններ են գործում. ՊԵԿ
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am