«Բորուսիա»-ի դարպասապահը հրաժեշտի պահին չկարողացավ զսպել արցունքները
Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրի «Բորուսիա» - «Մայնց» խաղից առաջ մյոնխենգլադբախյան ակումբի ղեկավարները հատուկ նվեր են շնորհել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով իր հարազատ ակումբի կազմում վերջին հանդիպումը անցկացրեց «Բորուսիա Պարկ» մարզադաշտում:
Մարկ-Անդրե տեր Շտեգենը թիմի երկրպագուներին հրաժեշտ տալու ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո գերմանացի դարպասապահը հեռանալու է իր հարզատ ակումբից: Սպասվում է, որ տեր Շտեգենը իր կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում: