211652_close_icon
views-count4300 դիտում article-date 23:02 03-05-2014

Լրագրողի ձայնը կլսի՞ արդյոք սոցապ նախարարը

Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան , երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք: Երեխաների խնամքի հաստատություններում ծառայողական պարտականությունները հարգելի կամ անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալ անձանց ոչ թե խիստ նկատողություն պետք է տա,այլ պետք է որպես ազգի դավաճան ուղարկի բանտ: Մենք մոռանում ենք ,որ գործ ունենք մարդու հետ,իսկ տվյալ հաստատություններում երեխաների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ու այնտեղ առկա խնդիրների մասին առաջին անգամ չէ որ լրագրողներս լուսաբանում ենք:Նախարարության աշխատողներին գոնե մեկ-մեկ հանեք իրենց սենյակներից ու ուղարկեք այնտեղ ստուգումներ անելու:Պետք չէ սպասել այնքան,մինչև պաշտպանի գրասենյակը ահազանգի ու ևս մեկ անգամ հիշեցնի,որ այնտեղ ապրող երեխաները նույնպս մարդիկ են,որ սկսեք զբաղվել այդ երեխաներով : Սուրեն Արեենց Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր