211652_close_icon
views-count1380 դիտում article-date 19:45 03-05-2014

«Բավարիա»-ն բարդացրեց «Համբուրգ»-ի գործերը. տեսանյութ

Բունդեսլիգայի 33-րդ տուրում չեմպիոն «Բավարիա»-ն հյուրընկալվեց ետնապահների շարքում ընթացող «Համբուրգ»-ին: Գերմանիայի ամենահյուսիսային քաղաքներից մեկում կայացած հանդիպումն ավարտվեց մյունխենցիների 4:1 հաշվով հաղթանակով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն, ևս մեկականանգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը և Կլաուդիո Պիսարոն: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Համբուրգ»-ը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, ինչը Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկին Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար անցումային խաղերին մասնացկելու հնարավորություն է ընձեռում: «Համբուրգ» - «Բավարիա»` 1:4 Գոլեր` Չալանօղլու 72' – Գյոտցե 32', 70', Մյուլլեր 55', Պիսարո 75'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր