211652_close_icon
views-count1497 դիտում article-date 22:37 01-05-2014

Ապրիլին հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի գնանկում

2014թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1 գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների`2.8%, անձնապիտո ապրանքների`2.4%, լվացող միջոցների` 0.8%, վառելիքի` 0.6%, շինանյութերի` 0.5%, գորգեղենի`0.2%, տեքստիլեղենի` 0.2%, գրենական պիտույքների` 0.2%, գեղահարդարման ապրանքների`0.2%, ոսկերչական ապրանքների` 0.1% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է դեղամիջոցների`0.2%, այգեգործական ապրանքների` 0.3%, հագուստի և գործվածքի`0.4%, կոշկեղենի` 0.4%, կահույքի` 0.6%, կենցաղային էլեկտրաապրանքների`0.7%, խոհանոցային սպասքի`0.7% գնաճ: Ինչպես նշվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունում, 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 0.1% գնանկում: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.9% և 3.5%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերիհամեմատ` 3. 9% և 1.8%-ով: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.2% գնանկում, 6-ում` 0.3-1.0% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով:

Նմանատիպ նյութեր