211652_close_icon
views-count1213 դիտում article-date 18:00 01-05-2014

Որ տոնը տոնական լինի. ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում. տեսանյութ

Այսօր Մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորության օրը: Եվ օրը ոչ միայն ոչ աշխատանքային, այլև իսկապես տոնական է, առաջին հերթին` երեխաների համար: Սկսեցին գործել զբոսայգիներն ու ատրակցիոնները, հասարակական վայրերում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ: Ոստիկանության ստորաբաժանումներն առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում, այգիներում, հարակից տարածքներում: Վերահսկվում ու կարգավորվում է տրանսպորտի երթևեկությունը ծանրաբեռնված փողոցներում: Պարեկախմբերի ծառայողները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին, հետևում երեխաների տեղաշարժին, ապահովում հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի տոնը տոնական ընթացք ունենա: Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը կշարունակվի մինչև տոնական օրվա ավարտը: - ՀՀ Ոստիկանություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր