Հնդկաստանում 2 պայթյուն է գրանցվել
Հնդկաստանի մարդատար գնացքներից մեկում 2 պայթյուն է գրանցվել, որի արդյունքում զոհվել է 1 մարդ, ևս 10 տուժել են, հայտնում է IBN հեռուստաալիքը։
Պայթյուններն իրականացվել են, երբ գնացքը ժամանել է Հնդկաստանի հարավում գտնվող Չենաի քաղաքի կայարան։
Ըստ ոստիկանության տվյալների՝ 2 պայթուցիկ սարքերն էլ թույլ հզորության են եղել։ Իրավապահների հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, ով թաքնվել էր գնացքում։
Միջադեպի կապակցությամբ դեռ որևէ ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։