Սպասվում է փոփոխական եղանակ
Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
[img]/ups/images/0031006001398922683670500.jpg[/img]
Երևանում մայիսի 1-4-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0370962001398922716613888.jpg[/img]