Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
                        ԱՄՆ֊ի Ֆլորիդա նահանգում տեղատարափ անձրևներից ուժեղ ջրհեղեղ է սկսվել։ Ըստ տեղական ԶԼՄ֊ների տվյալների՝ մի շարք շրջաններում գրանցվել են ավելի քան 50 սմ տեղումներ։
Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ փակվել են, փրկարարներն օգնության են հասնում նավակների և ուղղաթիռների օգնությամբ։ Նահանգապետ Ռիկ Սքոթը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։
Ըստ փորձագետների խոսքերի՝ ներկայիս ջրհեղեղը կարող է Ֆլորիդայում վերջին 30 տարում գրանցված ջրհեղեղներից ամենաուժեղը համարվել։ 
Ջրի տակ են անցել նաև Ալաբամա նահանգի ափամերձ շրջանները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

