Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը Բաղրամյան պողոտայում բժիշկներից հետաքրքրվում էր երիտասարդ աղջկա առողջականից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, երբ շտապում էր մասնակցելու Ազգային Ժողովում կառավարության հարց ու պատասխանին նկատեց, որ Բաղրամյան պողոտայում, ԱԺ-ի հարևանությամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերում այդ պահին փողոցում ինքնազգացողությունը վատացած մի աղջկա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն բժիշկները հայտնեցին, որ աղջկա ինքնազգացողությունն արդեն կարգավորվել է, ինչից հետո նախարարի պաշտոնակատարը շտապեց Ազգային ժողով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի