211652_close_icon
views-count1123 դիտում article-date 16:57 30-04-2014

ՀՀ վարչապետի արձագանքը՝ լրագրողների հարցին, թե ինչ էր անում նա «ՀՀԿ» խմբակցության գրասենյակում

Այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ այցելելիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ մտել է ՀՀԿ խմբակցության կաբինետ: Այնտեղից դուրս գալուց հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե նա ՀՀԿ խմբակցությոն էր գնացել՝ շնորհավորելու՞ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ինչին վարչապետը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ինքը Գ. Սահակյանին երեկ է շնորհավորել: Լրագրողների դիտարկմանը, որ թեև նախապես հայտարարվել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն կադրերի ընտրության հարցում լիակատար ազատություն է տվել, բայց տպավորությունն այնպիսին է, որ նշանակվում են նախկին կադրերը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ: Լրագրողները հետաքրքվեցին նաև, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իր հին աշխատասենյակից ինչ է թողել, վարչապետը պատասխանեց, որ այդ աշխատասենյակն այլևս իրենը չէ:

Նմանատիպ նյութեր