ԱԺ-ում ընտրությունները շարունակվում են. Հովհաննես Սահակյանը ևս մեկ պաշտոն ստացավ
ՀՀ Ազգային ժողովում այսօր փակ՝ 80 կողմ և 5 դեմ քվեարկությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Քվեարկությանը մասնակցել են 86 պատգամավորներ, իսկ մեկ քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնի նախկին պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո ՀՀԿ ԳՄ նիստում Հովհաննես Սահակյանի թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրեց վերոնշյալ պաշտոնում: