211652_close_icon
views-count4153 դիտում article-date 12:27 05-05-2015

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը միաձայն նոր պաշտոն ստացավ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նա ընտրվել է միաձայն, այլ թեկնածու չի առաջադրվել: Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին եւս պետք է որշոում կայացվի: Առաջիկայում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն Երեւանի պետական համալսարանում, Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ ՀՊՃՀ-ում:

Նմանատիպ նյութեր