806 դիտում
19:13 29-04-2014
Դեսպան Գասպարյանը պարգևներ է հանձնել
Ապրիլի 27-ին Բուխարեստի «Դուդյան» մշակութային կենտրոնում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը, որին նա արժանացել է երկարամյա հայանպաստ գործունեության և ծննդյան 90-ամյակի առթիվ:
Դեսպանը ՀՀ կառավարության և Սփյուռքի նախարարության կողմից երախտիքի խոսք հղեց Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղարին` հայապահպանության ոլորտում անգնահատելի ավանդի, համայնքային կյանքի կազմակերպման, կառույցների ձևավորման ու Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման համար:
Նույն օրը Ռումինիայի Հայոց միության Տարեկան մրցանակին արժանացավ համայնքային կյանքի ակտիվ մասնակից, ռումինահայ վաստակավոր ինժեներ-էներգետիկ Անդրանիկ Շալջյանը:
Պարգևատրվածների մասին գնահատանքի խոսքեր ասացին Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
13:24 18-06-2014
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը համատեղության կարգով նշանակվեց Չեռնոգորիայում ՀՀ դեսպան
1218 դիտում
12:53 03-02-2014
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել
Այս բաժնից
793 դիտում
15:42 28-11-2024
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
607 դիտում
15:27 28-11-2024
Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան