2599 դիտում
17:31 29-04-2014
Խաչքարի օրհնության արարողություն՝ Ն. Տիգրանյանի անվան դպրոցում
Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում տեղի ունեցավ հաստատության 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն:
Միջոցառումը մեկնարկեց խաչքարի բացումով: Դպրոցի կրտսեր դասարանի սաների ձեռամբ խաչքարը բացող խորհրդանշական ժապավենը կտրվեց, որից հետո Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան վարդապետ Նավասարդյանի և Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության արարողությունը:
Հավարտ արարողության` դպրոցի սաների երգչախմբի կատարմամբ հնչեց «Հայր մերը», իսկ կրտսեր դասարանների սաները հանդես եկան ասմունքով:
Ներկաներին իր օրհնության խոսքն ասաց Հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը:
«Հատկանշական է, որ դպրոցն իր 75-ամյա հոբելյանի տոնակատարությունների ընթացում այս կերպ է որոշել հիշարժան դարձնել այն: Կարևոր է նաև այն, որ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ, ուսուցիչները, սաներն ու նրանց ծնողներն են իրենց լուման ներդրել այս աշխատանքն իրականացնելու գործում», - ընդգծեց Հայր Վարդանն իր խոսքում, ընդգծելով այն նվիրումը, որով ուսուցչական անձնակազմն աշխատում է սաների հետ, որոնց ծողներն աջակցում և մասնակցում են դպրոցի նման նախաձեռնություններին:
«Խաչքարը առիթ կհանդիսանա, որ դպրոցի սաները, ուսուցիչները, ծնողները և նույնիսկ մարդիկ, կանգնեն խաչքարի և նրա խորհրդի` Քրիստոսի խաչելության առաջ և աղոթեն», - նշեց Հայր սուրբն կարևորելով հոգևոր և բարոյական մթնոլորտը, որը հետայսու կստեղծվի և կավելանա թե՜ դպրոցի կամարներից ներքո և նրա սահմաններից դուրս:
Վարդան վարդապետ Նավասարդյանը տեղեկացրեց, որ ինչպես ամեն երեքշաբթի, այդպես էլ այսօր 18:30-ին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկում է խոկման արարողությունը. հենց այսօր այս հոգևոր մթնոլորտի շարունակությունը կարող ենք վերապրել եկեղեցու կամարների ներքո:
Պատրաստեց՝ Հայկ Կիսեբլյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
7582 դիտում
11:14 09-01-2024
Նոր խաչքարի օրհնության արարողություն՝ Արաբկիրի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
457 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են