1308 դիտում
14:53 29-04-2014
«Մակարով» ատրճանակից հրազենային վնասվածքը պատճառելու մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է
Ապրիլի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է Վարդ-Բաղ 1-ին թաղամասի թիվ 1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արտակ Ա.-ին «Մակարով» ատրճանակից հրազենային վնասվածքը պատճառելու մեջ կասկածվող անձի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են