Ճապոնիան մտադիր է ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
Ճապոնիան մտադիր է ՌԴ֊ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, փոխանցում է RIA Novosti֊ն։
Ըստ նրա խոսքերի՝ պատժամիջոցներ կկիրառվեն մարդկանց և կազմակերպությունների ակտիվների դեմ, ովքեր կապ ունեն Ուկրաինայի իրադրության սրացման և Ղրիմի Ռուսաստանին միացնելու հետ։
Հիշեցնենք, որ ապրիլին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու մասին։