211652_close_icon
views-count852 դիտում article-date 12:33 29-04-2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հավաք։ Արարողությանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի երկու փոխքաղաքապետեր, էլզասյան հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները և ժխտողականության դեմ պայքարը` կոչ անելով լինել առավել համախմբված և հետևողական ազգային նպատակների իրագործման համար։ Այս առումով նա ողջունեց Ստրասբուրգում և Էլզասում հայ երիտասարդների ակտիվ դերակատարությունը։ Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, հրեական, քրդական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները: Փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին իր խոսքում նշեց, որ դեսպան Պապիկյանի մջնորդությամբ Ստրասբուրգի քաղաքային իշխանությունները բավարարել են Ստրասբուրգում հայկական խաչքար տեղադրելու խնդրանքը։ Հանրապետության հրապարակից հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ստրասբուրգի սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցի, որտեղ հայր Վաչե Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի պաշտոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր