211652_close_icon
views-count941 դիտում article-date 12:00 29-04-2014

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները մասնակցում են եռօրյա սեմինարի

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև 2011թ. կնքված համագործակցության բազմոլորտ, այդ թվում նաև փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով սեմինարն ուղղված է քաղաքային տնտեսության նախագծերի կառավարման բարելավմանը՝ դրանք առավել նպատակային ու արդյունավետ կազմակերպելուն։ Ուսումնասիրության նյութ է հանդիսանում նաև քաղաքային տնտեսությանն առնչվող մեկական ծրագրային նախագիծ՝ տարբեր ոլորտներից։ Սեմինարը ներառում է «Բովանդակություն», «Ժամկետ», «Ծախսեր» թեմաներով դասախոսություն-քննարկում, որին հաջորդելու են թիմային աշխատանքներ, ապա՝ աշխատանքների ամփոփում։ Սեմինարը վարում է նախագծերի կառավարման ոլորտում ավագ խորհրդատու, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող ֆրանսահայ Հարություն Խաչատուրյանը, ով ներկայում «KNL & Partners» ֆրանսիական կազմակերպության տնօրենն է։ Երևան քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրով ծրագրված հաջորդ սեմինարը նախատեսված է հունիսին՝ համատիրությունների փորձի փոխանակման թեմայով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր