1311 դիտում
11:18 29-04-2014
Կայացել է «Երևանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը
«STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։
««Դրագռեյսինգ» մրցումները ավտոսիրողների համար մեծ արագության հաճույքը զգալու լավ հնարավորություն են։ Մրցումներն անցկացվում են մայրուղիներում՝ համապատասխան թույլտվությամբ ու մասնագիտորեն սահմանված կարգով, այդպիսով մեծ արագության սիրահարները կարող են ուժերը չափել ճիշտ տեղում, և ոչ թե երթևեկության մեջ»,- նշել է «STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Մանուկյանը։
Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգերի դասակարգմամբ, յուրաքանչյուրը՝ 3-ական հաղթական տեղով։ Առաջին տեղերը զբաղեցրած 5 ավտոարշավորդները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի տրամադրած գավաթներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
8793 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
3156 դիտում
19:45 25-06-2016
«Երևանյան ամառ 2016». կայացել է «Երևանյան դրիֆթինգ» ավտոմոտո շոուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
817 դիտում
23:16 27-11-2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը
661 դիտում
22:50 27-11-2024
Աթենքում կանցկացվեն փարաջանովյան օրեր