211652_close_icon
views-count2952 դիտում article-date 19:45 25-06-2016

«Երևանյան ամառ 2016». կայացել է «Երևանյան դրիֆթինգ» ավտոմոտո շոուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի և STR ավտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» ծրագրով մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում կեսօրին մեկնարկեց «Երևանյան դրիֆթինգ» 3-րդ ավտոմոտո ավտոմոտո մրցաշարը: Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, մարզական ու թյունինգապատ մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։ Ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում մրցության մասնակիցները` մինչև 2լ շարժիչի ծավալ ունեցող, 2 լիտրից ավելի շարժիչի ծավալով սիրողական դասի մեքենաները, որից հետո նաև՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արհեստավարժ ավտոարշավորդները: Ավելի ուշ կմեկնարկի դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև այլազգի մարզիկներ: Ավտոմոտո շոուն այս մարզաձևերի մասնակիցներին ու մարզական միջոցառմանը հետևողներին բազմաթիվ հաճելի ակնթարթներ է պարգևել: Կայացել է նաև թյունինգապատ մեքենաների ցուցադրություն ու մանկական քարթինգների մրցույթ: Ավտոմոտոշոուի բոլոր հաղթողներ համար հովանավորները սահմանել են նվերներ և գավաթներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր