3871 դիտում
08:49 29-04-2014
Կմտնի Հայաստանը ՄՄ, չի մտնի, Ռուսաստանին առանձնապես չի էլ հետաքրքրում․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի Եվրասիական ինտեգրման ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ են առաջացել։
Պրոբլեմը կարող են լինել այն 900 ապրանքատեսակները, որոնց մաքսատուրքը մեր երկրում պետք է բարձրանար ՄՄ մտնելուց հետո։ Սա էլ իր հերթին կնշանակեր այդ ապրանքների գների կտրուկ աճ Հայաստանում, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ իշխանության համար։ Հայաստանի իշխանությունները փորձում էին ՄՄ անդամ երկրներին համոզել, որ Հայաստանի համար այդ ապրանքատեսակների մաքսատուրքը մնա նույնը։ Ռուսաստանը կարծես համաձայն էր այս տարբերակին, բայց այդ պարագայում էլ ուրիշ պրոբլեմ էր ծագում, այդ ապրանքները ցածր մաքսատուրքով կարող էին ներկրվել Հայաստան, ու եթե Հայաստանը ՄՄ անդամ լիներ, այստեղից առանց մաքսատուրքի կարող էին հայտնվել ռուսական շուկայում, ինչը անընդունելի էր արդեն ռուսական կողմի համար։
Բանակցությունների արդյունքում կողմերը եկան-հասան այն կետին, որ Հայաստանից Ռուսաստան մտնող ապրանքները պետք է ենթարկվեն պարտադիր մաքսային զննման, որ Հայաստանը այս 900 ապրանքատեսակների համար չդառնա մաքսանենգության ուղի։
Ահա այստեղ էր, որ ծագեց հարցը. եթե Հայաստանն ու Ռուսաստանը մաքսային սահման պիտի ունենան, ստացվում է, որ նրանք Մաքսային միության մեջ չեն իրար հետ, ընդհանուր մաքսային տարածք չեն։
Ըստ ամենայնի, հենց այս փակուղին է, որ չեն կարողանում հաղթահարել կողմերը։ Դժվար է ասել, թե ստեղծված իրավիճակի կապակցությամբ ինչ զգացումներ ունի Սերժ Սարգսյանը, բայց Ռուսաստանն առանձնապես դժգոհ չի լինի։ Մոսկվայի համար կարևորագույն խնդիրը ոչ թե Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելն էր, այլ որ չստորագրի ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, և այդ խնդիրը լուծվեց։ Հիմա կմտնի Հայաստանը ՄՄ, չի մտնի, Ռուսաստանին առանձնապես չի էլ հետաքրքրում՝ մանավանդ, որ մինչև ուկրաինական խնդրի կարգավորումը, անորոշ է մնում նաև Եվրասիական միության ճակատագիրը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3080 դիտում
09:38 20-03-2014
Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե այժմ Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ. 168 Ժամ
Այս բաժնից
892 դիտում
08:37 06-11-2024
ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու. «Ժողովուրդ»
910 դիտում
08:10 06-11-2024
Պահանջում ենք ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի վարքը քննել եւ գնահատական տալ. 7 ՀԿ-ներ․ «Ժողովուրդ»
904 դիտում
07:46 06-11-2024
ԱԺ-ն սեւ խավիար է գնել «պետության կարիքների համար». «Ժողովուրդ»